
ԻՊ-ը ստանձնել է Սիրայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել սիրիական Էս-Սուվեյդա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Ֆրանս պրեսը՝ հղում անելով գրոհայինների հայտարարությանը։
Այսօր քաղաքում մի քանի մահապարտ ահաբեկիչ ահաբեկչություն են իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթուցիկը գործարկել է քաղաքի շուկայում, մյուսին բռնել են տեղի բնակիչները, սակայն նա պայթեցրել է իրեն։ ԻՊ ահաբեկիչների մի ջոկատ հարձակվել է քաղաքի մոտակայքում գտնվող մի շարք գյուղերի վրա, բայց տեղի բնակիչների և բանակի կողմից հետ է մղվել։
Նշենք, որ Էլ-Սուվեյդում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, առնվազն 176 մարդ վիրավորվել է։