Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել են Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամներ
Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել: Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները:
Թե ինչ հանցախմբի մասին է խոսքը, որն է եղել նրանց՝ Հայաստան գալու նպատակը, Panorama.am-ը փորձեց ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից: Այստեղից նշեցին, որ այս պահին որևէ բան ասել չեն կարող:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան