«Մանկական Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ
Մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին, որը կայանալու է Մինսկում նոյեմբերին, պաշտոնապես հաստատել են մրցույթի համար ռեկորդային թվով երկրներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Բելառուսի պետական հեռուստառադիոընկերությունը։
Այսօր Եվրոպական հեռարձակողների միությունը Բելառուսի պետական հեռուստառադիոընկերությանը, որպես «Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ, ներկայացրել է մրցույթի մասնակից երկրների ցանկը։ Իրենց մասնակցությունը պաշտոնապես հաստատել է 19 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրալիա, Ադրբեջան, Բելառուս, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Մալթա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Նիդեռլանդներ, Ուելս։
Այսպիսով, Բելառուսում կայանալիք մրցույթին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ընթացքում՝ սկսած 2003 թվականից, մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ։ Համեմատության համար նշվում է, որ առաջին մրցույթին մասնակցել է 16 երկիր, 2010-ին՝ 14, 2017-ին՝ 16։
Մրցույթի կանոնների համաձայն, կարող է մասնակցել միայն 18 երկիր։ Բայց այս տարի Եվրոպական հեռարձակողների միությունը և Բելառուսի պետական հեռուստառադիոընկերությունը բացառություն են արել Իսրայելի համար որպես մեծերի «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող երկիր և պաշտոնապես ընդգրկել այդ երկիրը մանկական մրցույթի մասնակիցների ցուցակում։
Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակիցը կընտրվի «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի միջոցով։ «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները` Անահիտ Առաքելյան, Աննա, Անի Մնացականյան, Արփի, Գոռ X, Էլիզա, Էրիկ Անտոնյան, L.E.V.O.N., Հարութ Հարությունյան, Լիանա, Լիլի, Սիլվա Գրիգորյան, Մարիա Պետրոսյան, Մելիսա, Վարդան Մարգարյան, Նարե Էլիզբարյան, Սաթի, Սերժ Առաքելյան, Վահագն Մեսրոբյան, Վովա, «Սեկունդա», «1+1» և «Յուրահատուկ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին