Ինչերից է զրկվել Մեգան Մարքլը տիտղոսի ճանապարհին
Բրիտանական The Sun հրատարակչությունը կազմել է ցուցակ՝ ներկայացնելով այն ամենը, ինչից Մեգան Մարքլը ստիպված հրաժարվել է հանուն տիտղոսի և արքայազն Հարրիի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Սասսեքսի դքսուհուն արգելել են եղունգները ներկել մուգ և վառ երանգներով, քանի որ դրանք համարվում են վուլգար։ Այդ պատճառով ամուսնությունից հետո նրա եղունգները միշտ բնական գույնով է ներկված։
Մեգան Մարքլն այլևս չի կարող կարճ հագուստ կրել, քանի որ Եղիսաբեթ թագուհին հավանություն չի տալիս այն կիսաշրջազգեստներին, որոնք ծնկից երկու սանտիմետր վերև կլինեն։
Արքայազն Հարիի կինը չի կարող սելֆի անել, ստորագրություններ բաժանել, քանի որ թագավորական արարողակարգն արգելել է նմանատիպ գործողությունները։
Մեգան Մարքլը հրաժարվել է նաև սոցիալական կայքերից։ Նախքան արքայազն Հարիի հետ հանդիպումը, նա ակտիվ էր Ինսթագրամում, ուներ ավելի քան երեք միլիոն հետևորդ։ Բայց այժմ նրա և թագավորական ընտանիքի մյուս անդամների մասին տեղեկատվություն է տարածում պաշտոնական Kensington Palace էջը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին