Տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Խորհրդի նախագահի առաջարկությամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը խորհրդի անդամներին ներկայացրել է 2017 թվականին իրականացված ծրագրերի վերաբերյալ հաստատված հաշվետվություն։
Մասնավորապես մանրամասն ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերի ընթացքին։
Այնուհետև Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հարցը՝ CARMAC II ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի արոտավայրերի ջրարբիացման համակարգի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով «Ազգային մրցակցային մրցույթ» մեթոդով շինարարական կազմակերպության ընտրության արդյունքների գնահատման հաշվետվության, պայմանագրի շնորհման և «Ղարաբաղցյան-շին» ՍՊԸ-ի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը հաստատելու վերաբերյալ։
Գեղամ Գևորգյանը հարցի առնչությամբ նշել է, որ ծրագրի պայմաններով համայնքի կողմից նախատեսված է 5 տոկոսի չափով ներդրում, սակայն Վաղաշենում ցանկություն են հայտնել առավել հզոր ջրագիծ տեղադրել՝ սեփական ներդրումների սահմանաչափի ավելացման հաշվին։
Խորհուրդը միաձայն հաստատել է ներկայացված առաջարկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան