Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին վերածվելու է «Երգիծաբանների տան»
Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մեկը կվերածվի «Երիգծաբանների մշակույթի տան»: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Քոնիայի նահանգի Զարգացման վարչության ֆինանսավորմամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակներում որոշվել է վերոնշյալ հայկական եկեղեցին վերանորոգել և վերափոխել մշակույթի տան:
Աքշեհիրի քաղաքապետի խոսքերով՝ այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքների 85 տոկոսը ավարտված է։ Նախատեսվում է, որ եկեղեցին դառնալու է Աքշեհիրի 3-րդ մշակութային կենտրոնը։
Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու վերանորոգման ու վերափոխման համար հատկացվել է 2 մլն թուրքական լիրա։
Աղբյուրը գրում է, որ Աքշեհիր քաղաքի հայկական եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո լքվել է և սկսվել է դանդաղորեն ավերվել: Ժամանակին եկեղեցին սպասարկել է 500 հոգանոց հայ համայնքը, սակայն ներկայում Աքշեհիրում հայեր գրեթե չեն մնացել:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը կարող է բանտարկվել
- Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
- Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան
- Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը ազատ է արձակվել
- Թուրք նախարարը ափսոսանք է հայտնել հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման համար
- Թուրքիայի Մարդին նահանգի հայկական եկեղեցին մնացել է քուրդ կնոջ խնամքին
- Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. նախաձեռնությունը շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները
- Թուրքական դատարանը բեկանել է հայկական եկեղեցու պետականացման որոշումը
- Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում
- Գյումուշհանեի հայկական եկեղեցում պեղումներ են կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին