Չեխական ասոցիացիան Հայաստանի հյուսիսում պարզում է հանքշահագործման ազդեցությունը մարդկանց առողջության վրա
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում դեսպանատան աշխատակիցներից բացի եղել են նաև ոչ կառավարական ասոցիացիայի անդամներ:
Նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-չեխական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Դեսպան Պետր Միկիսկան ներկայացրել է Հայաստանի հյուսիսում իրականացվող ծրագիրը, ըստ որի լաբորատոր ուսումնասիրություններ են անցկացվել՝ պարզելու հանքշահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, ինչպես նաև նպաստել որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցությանը։
Նախարար Էրիկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում գործող օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք ապահովում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը՝ ապահովելով հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։
Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան հայտնել է, որ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները՝ ամփոփումից հետո կներկայացվեն Հայաստանի բնապահպանական գերատեսչությանը։ Նախարար Գրիգորյանն օգտակար է համարել գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող նման ուսումնասիրությունները, ինչը նպաստում է ոլորտում վարվող քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. ԲՆ պաշտոնյաները բնակչությունից թաքցրել են առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները
- «Լիդիան Արմենիա». Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար
- Ի՞նչ կապ ունի՝ ում հանքն է, բոլոր հանքերը ստուգվելու են. Բնապահպանության նախարար
- Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը