INECOPAY ժամանակակից և նորարարական համակարգն արդեն հասանելի է Հայաստանում
Հուլիսի 25-ից Ինեկոբանկը գործարկում է InecoPay նորարարական և ժամանակակից վճարային համակարգը, որի միջոցով վճարումներ կատարելը չի գերազանցում 20 վայրկյանը։
«Ինեկոբանկ» ընկերությունից մանրամասնում են՝ մի քանի պարզ քայլ և այլևս կարիք չկա անհանգստանալու կանխիկ գումարի բացակայության, դրամապանակը կորցնելու, վճարման կետերում քարտով վճարում կատարելիս սխալ գումար մուտքագրելու կամ քարտը մեկ այլ անձի փոխանցելու անվտանգության վերաբերյալ։
InecoPay համակարգի միջոցով վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել InecoMobile հավելված, «InecoPay» բաժնում սքանավորել վճարման QR կոդը, մուտքագրել վճարման գումարը և կատարել վճարումը։ Ավելին՝ այս համակարգի շնորհիվ հաճախորդները կարող են գումար փոխանցել իրենց ընկերներին՝ սքանավորելով նրանց անհատական QR կոդը, գտնել InecoPay վճարում ընդունողներին, և նույնիսկ թեյավճար թողնել հենց հավելվածի միջոցով։
«Շուրջ 22 տարի մենք մշտապես ներդրել ենք ֆինանսաբանկային համակարգում արդիական, միևնույն ժամանակ հարմար և ապահով բանկային թվային գործիքներ և համակարգեր՝ նպատակ ունենալով ապահովել առավել հաճախորդակենտրոն ծառայություններ։ Այսօր, լինելով թվային բենքինգի ոլորտում առաջատար բանկը, մեր հաճախորդներին ենք ներկայացնում հարմար և անվտանգ QR վճարումներ կատարելու InecoPay համակարգը, որը հնարավոր է կիրառել հենց InecoMobile հավելվածի միջոցով։ Արդեն իսկ ձեռք ենք բերել համագործակցություն ավելի քան 70 ընկերությունների հետ, հիմնականում՝ արագ սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի վաճառքի, դեղատների ոլորտներում, որոնց ծածկույթը գերազանցում է 200-ից ավել վաճառքի և սպասարկման կետեր, և շարունակաբար ընդլայնելու ենք այս ցանցը, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք բանկի պաշտոնական հրապարակումներում։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն InecoPay վճարումների արագությունն և հարմարավետությունը»,- տեղեկացրել է բանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։
Համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ InecoPay պաշտոնական կայքում` www.inecopay.am:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին