Իսրայելի գումարը կարող է չբավականացնել «Եվրատեսիլի» համար
Իսրայելական հեռուստառադիոհեռարձակման «Կան» ընկերությունը զգուշացրել է, որ Իսրայելը կարող է կորցնել «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն անցկացնելու իրավունքը, եթե հինգ օրվա ընթացքում միջոցառման եվրոպացի կուրատորների հաշվին չփոխանցի գրավի գումարը՝ 14 միլիոն դոլար։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Times of Israel-ին, գրում է, որ «Կան»-ի ղեկավարությունն արդեն նամակ ուղարկել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, նաև ֆինանսների և հաղորդակցության նախարարներին։
Ավելի վաղ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել էր, որ որ այդ գումարի չափով միջոցառման բյուջեն չի ավելացնի:
Հաղորդակցության նախարարն առաջարկել էլ հեռարձակողին վարկ, բայց «Կանը» մերժել է այդ պայմանը և դրա փոխարեն խնդրել ավելացնել բյուջեն, ինչը կառավարությունը չի ցանկանում։
Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլի» անցկացման համար Իսրայելին անհրաժեշտ է 40 միլիոն դոլար։ Կառավարության կարծիքով, «Կանը» պետք է դրա անցկացման համար ծախսի այն գումարից, որն ամեն տարի հատկացվում է բյուջեից։ Այն կազմում է 190 միլիոն դոլար։
Իսրայելը ստացել է մրցույթն անցկացնելու իրավունքը, քանի որ անցած տարի մրցույթում հաղթել է հենց այդ երկրի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» անցկացումն Իսրայելում վտանգի տակ է
- Իսրայելի իշխանություններն որոշել են «Եվրատեսիլ-2019»-ը հյուրընկալող քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան