Նորա Կարապետյանը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանգիր է ստորագրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորնշանակելու մասին: ՀՀ նախագաի պաշտոնական էջում հրապարակված փաստաթղթում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Կարապետյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում