Փաշինյանն ազատել է ՀՔԾ պետի տեղակալին
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանն ազատվել է պաշտոնից: Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում