Ցուկերբերգը կորցրել է շուրջ 17 միլիարդ դոլար
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է 16,8 միլիարդ դոլար ընկերության արժեթղթերի արժեքի անկումից հետո։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ Ֆեյսբուքի արժեթղթերը կորցրել են արժեքը եռամսյակային հաշվետվության հրապարակման պատճառով։
Այն պարունակում է տեղեկատվություն սոցիալական ցանցի եկամուտքների աճի նվազման մասին։ Համաձայն զեկույցի, ընկերության մաքուր շահույթը կազմել է 5,12 միլիարդ դոլար նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3,89 միլիարդի համեմատ։
Եռամսյակային եկամուտները (13,04 մլրդ դոլար) չնայած աճել են, բայց սպասված արդունքներից քիչ։ Եռամսյակային զեկույցի հրապարակումն հանգեցրել է վերլուծաբանների բացասական կանխատեսումների։
Bloomberg –ը նշում է, որ եթե Ֆեյսբուքի արժեթղթերը չթանկանան, ապա Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում երրորդ տեղից կիջնի 6-րդ տեղ։