Այսքանից հետո կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, վերջում ձերբակալվում են. ՀՀ վարչապետ
«Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու թեման ուսումնասիրվում է և ոստիկանության, և Գլխավոր դատախազության, և ԱԱԾ-ի կողմից»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս հարցերի շուրջ պետք է շատ վստահելի պատասխաններ ունենանք։ Այս գործընթացը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի։ Ուսումնասիրություններն ամբողջական են ընթանալու։
Ցավոք սրտի, նախնական տվյալներով զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ։ Սա ուղղակի խայտառակություն է։ Մենք շարունակական և հետևողական կերպով աշխատելու նք՝ բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար։
Գիտե՞ք՝ զարամանալին որն է. զարմանալին այն է, որ այսքան հայտարարում ենք, բայց ինչ-որ մարդկանց թվում է՝ կատակ ենք անում։ Այդքանից հետո գնում են, պայմանավորվում են, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, վերջում ձերբակալվում են, հետո ասում են՝ վայ էս ինչ եղավ։
Ուզում եմ նորից պաշտոնապես հայտարարել՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան