ՀՔԾ պետը չի կոնկրետացնում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն այսօր է լինելու»,- կառավարության նիստից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Եթե քրեական գործով կհիմնավորվի որևէ անձի մեղավորություն, նա, անշուշտ, պատասխանատվության կենթարկվի՝ առանց բացառության»,- ասաց նա։
Իսկ տեսագրվելո՞ւ է արդյոք Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը։ «Ես անցած անգամ ասացի, որ տեսագրելը որոշում է վարույթն իրականացնող մարմինը։ Տեսագրությունը հանդիսանում է այդ քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մաս։ Եթե նույնիսկ տեսագրվում է, չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է։ Տեսագրությունը կցվելու է քրեական գործին՝ որպես այդ արձանագրության բաղկացուցիչ մաս։ Այո, ունենք որոշում տեսագրելու»,- ասաց Սասուն Խաչատրյանը։
Հարցին՝ ո՞վ է վարելու հարցաքննությունը, ՀՔԾ պետը կոնկրետ անուն չնշեց՝ միայն հստակեցնելով, որ քննչական խմբի ղեկավարը ոչ Էդիկ Հակոբյանը, ոչ էլ Մուշեղ Բաբայանը չեն։ «Որևէ գաղտնիքի խնդիր չկա։ Մեր ծառայության քննիչներից մեկն է։ Ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար ենք գաղտնի պահում»,- ասաց նա։
Հարջորդ հարցին ի պատասխան՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր կա՞ն, պաշտոնյան ասաց՝ չի ցանկանում այդ հարցին պատասխանել։
Լրագրողները Սասուն Խաչատրյանից նաև հետաքրրքվեցին՝ պարզե՞լ են որտեղից պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին 1 միլիարդ դրամ, պաշտոնյան պատասխանեց, որ գրավը ոչ թե նշված, այլ մեկ այլ անձ է մուծել։ Իսկ կոնկրետ ո՞վ, հետաքրքրվեցին լրագրողները։
«Ինչ-որ հայտնի անուն չէ, անունը ներկայումս չեմ էլ հիշում»,- ասաց ՀՔԾ պետը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ո՞վ է քննելու Ռոբերտ Քոչարյանին
- Փաստաբան. Վաչագան Ղազարյանն ազատության մեջ է
- Վաչագան Ղազարյանը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել
- Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է քննիչի հարցերին.Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա. ՀՔԾ պետ
- Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
- Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին