Մարսի վրա հեղուկ ջուր են հայտնաբերել
Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ Մարսի հարավային բևեռի մակերևույթին հեղուկ ջուր են հայտնաբերել։
«ЕКА Mars Express սարքից ստացված ռադիոլոկացիոն տվյալները վկայում են սառույցի և փոշու շերտի տակ հեղուկ ջրի առկայության մասին»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրության մեջ։
Գիտնականների կարծիքով, Մարսի վրա սա հեղուկ ջրի առկայության առաջին համոզիչ վկայությունն է։ Աղի ջրով լիճը հնարավոր է եղել հայտնաբերել իտալական MARSIS ռադարի շնորհիվ։ Գիտնականները ենթադրում են, որ 20 կիլոմետր տրամագծով լիճը, որը 1,5 կիլոմետր խորության վրա է, պաշտպանված է տիեզերական ճառագայթներից և համապատասխանում է կյանքի որոշ ձևերի գոյության հնարավոր պայմաններին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա