Թրամփի աստղը «Փառքի ճեմուղում» կրկին կոտրել են
Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը քլունգով կոտրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը Լոս Անջելեսում՝ հոլիվուդյան «Փառքի ճեմուղում»։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Դեպքի մասին բարբարոսն անձամբ է հայտնել Լոս Անջելեսի ոստիկանությանը, իսկ ավելի ուշ հանձնվել է իշխանություններին։ Թե ինչու է դիմել այդ քայլին, հայտնի չէ։
Դոնալդ Թրամփը «Փառքի ճեմուղում» աստղը ստացել է 2007 թվականին ամերիկյան «Աշակերտը» շոուի պրոդյուսերության համար։ 2016 թվականին աստղը կրկին կոտրել էին քլունգով, մի քանի օրում վերանորոգել էին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում