«Ժամանակ». Քոչարյանին մեղադրանք կառաջադրվի այն դեպքում, եթե լինի ցուցմունք նրա դեմ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Քոչարյանը, ինչպես հայտարարվել է նախապես, հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Ծանուցագիր նա արդեն ստացել է:
Այս ֆոնին չեն դադարում քննարկումները, որ եթե Քոչարյանը հարցաքննությունից հետո վկայից դառնա կասկածյալ, ապա ինչպես պետք է լուծվի նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությամբ և որևէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ ՀՀ նախագահին սահմանադրական իմունիտետից զրկելու ընթացակարգ։ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 56.1 հոդվածով հստակ սահմանված է, որ ՀՀ նախագահը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող, իր լիազորությունների իրականացման ընթացքում, իսկ իր լիազորությունների ավարտից հետո չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։
«Հիմա Քոչարյանը շահարկելու է այս հանգամանքը, որ ինքը ընդամենն իրականացրել է իր նախագահական լիազորությունները, հետևաբար չի կարող պատասխանատվության ենթարկվել իր սահմանադրական իրավասությունները իրականացնելու գործընթացի համար։ Բավարար ապացույցների, փաստերի հիման վրա Քոչարյանը կարող է ներգրավվել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, թե չի բացառվում, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կհայտնվեն մարդիկ, որևէ անձ, որը կտա այնպիսի ցուցմունք, որը վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ բավարար կլինի Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան