Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ-ից:
Նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել: Այս պահին ՀՔԾ-ում է Յուրի Խաչատուրովը: Նրա մասնակցությամբ ևս քննչական գործողություններ են իրականացվում:
Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության էր կանչվել Մարտի 1-ի գործով՝ որպես վկա:
Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
- ՀՔԾ-ում սպասում են Ռոբերտ Քոչարյանին
- ՀՔԾ պետը չի կոնկրետացնում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը
- Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության. ՀՔԾ պետ
- Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է քննիչի հարցերին.Վիկտոր Սողոմոնյան
- Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ Մարտի 1-ի գործով. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան