Քաղաքական 14:52 26/07/2018 Հայաստան

Փորձագետ. Վարչապետի տիկնոջ հայտարարությունից հետո անիրատեսական է ակնկալել, որ կլինի երկխոսության անկեղծ խաղաղասիրական հարթակ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Մոսկվայում հնչեցրած հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել: Ո՞ւմ էին հասցեագրված դրանք, ի՞նչ ուղերձներ էին պարունակում, ի՞նչ արձագանքներ են հետևել հայտարարություններին: 

Panorama.am-ն այս հարցերի վերաբերյալ խոսել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ: Նա  ուսումնասիրել է արձագանքները, եկել եզրակացության, որ հայ հասարակության շրջանում հայտարարությունների որոշ հատվածներ չեն ընդունվել:

«Համենայն դեպս, ծավալված քննարկումները վկայում են, որ հայ հասարակության կողմից որոշ ձևակերպումներ չընկալվեցին դրական»,-ասաց փորձագետը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է հայտարարության հետևյալ հատվածին՝ «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը»: Էլիբեգովան ընդգծեց, որ հայ հասարակության համար սա շատ կարևոր հարց է, կոնֆլիկտը ծագել է, քանի որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայ ժողովրդին ֆիզիկական բնաջանջման վտանգի ներքո է պահել:

«20-րդ դարի սկզբից ու  ողջ ընթացքում Ադրբեջանը պարբերաբար հայկական ջարդեր է կազմակերպել: Հակամարտությունը 88-ին չի սկսել, հիմա էլ չի ավարտվել: Իր հիմքում  կա շատ կարևոր սոցիալ-մշակութային խնդիր՝ մեզ փորձում են ոչնչացնել»,-մանրամասնեց Panorama.am-ի զրուցակիցը:

Հաջորդը, որը բացասաբար է ընդունվել, հայ և ադրբեջանցի զինվորների համեմատությունն է:

Հիշեցնենք, Աննա Հակոբյանն ասել էր. «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ»:

Սոցցանցերում ուսումնասիրելով հայտարարության վերաբերյալ հնչած կարծիքները, Ա. Էլիբեգովան նշում է՝  շատերն արտահայտել են այն միտքը, որ ադրբեջանցի զինվորն ինչքան էլ «վախվորած հայացք» ունենա, միևնույն է՝ կտրում է հայ զինվորի գլուխը, խոշտանգում է պատերազմի ժամանակ, այն, ինչ տեսել ենք 2016-ի ապրիլին:

«Այն կարծիքը, որ ադրբեջանցի զինվորները դուրս չեն գա հայերի դեմ կռվելու, 2016-ի ապրիլին տեսանք, որ սխալ է, այդպես չէ»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է լսարաններին, ապա Էլիբեգովայի համար հարցը հասկանալի չէ: «Եթե Ադրբեջանի կողմից պատասխանի ակնկալիք կա, ապա ի սկզբանե կարող եմ ասել, ազնիվ դրական միտում ադրբեջանական կողմից չարժե սպասել: Մենք գիտենք, որ բացի առաջին տիկին լինելուց, Մեհրիբան Ալիևան նաև այդ երկրի առաջին փոխնախագահն է, պաշտոնական դիրքից օգտվելով,  բազմիցս հակահայկական ելույթներ է ունեցել: Նման ելույթներ եղել են նաև մինչև պաշտոն զբաղեցնելը»,-ասաց Էլիբեգովան՝ հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ անգամ աուտիզմ ունեցող երեխաների ամանորյա հանդեսին ներկա Մեհրիբան Ալիևան խոսել է «օկուպացված տարածքների ազատագրումից»: Սա նշանակում է, որ նա առիթը  բաց չի թողնում հակահայկական հայտարարություններ անելու համար:

Կարծել, որ նա կփոխի դիրքորոշումը՝ դեպի խաղաղասիրություն, փորձագետն իրատեսական չի համարում:

«Խաղաղության ուղերձը շատ դրական է, որպես մայր, որի տղան ծառայում է Արցախում, որպես կին: Բնական է, ոչ մեկ չի ցանկանում, որ պատերազմ սկսկվի: Բայց այդ հայտարարությունների իրացման խնդիր կա, ինչո՞ւ է նման բան ասվում: Եթե որպես արդյունք դա բերելու է այն բանին, որ միջազգային իրավապաշտպան, մարդասիրական կազմակերպություններ սկսելու են զբաղվել Արցախում մարդու իրավունքների հարցերով, որոնք ոտնահարվում են Ադրբեջանի կողմից, այսինքն ուշադրություն են դարձվելու Ադրբեջանի կողմից մեկուսացման մեջ գտնվող կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը, շատ լավ է, սկզբունքային հարց է»,-կարծիք հայտնեց նա:

Նշենք, որ Աննա Հակոբյանը ներկաներին հրավիրել է այցելել Հայաստան և Արցախ ու կոչը հնչեցնել նաև այնտեղից։ Նա խնդրել է նաև, որ կանայք օգտագործեն սահմանի մյուս կողմից՝ Ադրբեջանից նույնպես այս կարևորը ուղերձը հղելու իրենց հնարավորությունը։

Էլիբեգովան դիտարկել է ադրբեջանական լրատվամիջոցների լրահոսը, որևէ անդրադարաձ վարչապետի տիկնոջ հայտարարություններին մինչ այս պահը չկա:

«Միգուցե ինչ-որ անդրադարձ հետագայում լինի, որովհետև իրենց համար էլ սա նոր ու անհասկանալի իրավիճակ է, չեն հասկանում ինչպես արձագանքել: Չեմ բացառում, որ մի քանի ժամ կամ օր անց սկսեն արձագանքները, բայց սպասել, որ դա կլինի անկեղծ խաղաղասիրական հարթակ երկխոսության համար, անիրատեսական է»,-ասաց փորձագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}