Բոլոր ավազաններից Սևան կեղտաջրեր են լցվում. բնապահպանության նախարար
«Մենք Սևանա լճի ջուրը բնապահպանական մասով ենք նայել՝ ազոտ-ֆոսֆորի հետ կապված։ Ցուցանիշները նորմայի մեջ են, բայց այս պահին մի քանի գործոններ կան, որ գումարվել են իրար»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Եթե նկատել եք, սա ոչ միայն Սևանա լճին է վերաբերում, այլ ջրիմուռների աճը նաև այլ ջրավազաններում է դիտարկվում՝ Եվրոպայում։ Պատճառը մի քանի գործոններն են՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ։ Բոլոր ավազաններից Սևան կեղտաջրեր են լցվում։ Կան մաքրման մի քանի քաղաքային կայաններ, որոնք հիմնականում մեխանիկական մաքրում են իրականացնում։
Հիմնական լայնածավալ բնապահպանական ուսումնասիրությունները կանենք այս ամսվա վերջին, իսկ առողջապահական մասով ուսումնասիրությունները, որ արել են, կարծում եմ՝ այդ նախարարությունը կկարողանա առավել մանրամասն ներկայացնել»,- ասաց բնապահպանության նախարարը։
Լրագրողներն Էրիկ Գրիգորյանից նաև հետաքրքրվեցին՝ իսկ ձևավորվե՞լ է Ամուլսարի մասով փաստահավաք խումբը։ Նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ առկա է խմբի հետ կապված ՀՀ վարչապետի որոշում։
Իսկ այդ խմբի կազմում իրավապահներ կա՞ն հարցին նախարարը պատասխանեց, որ կան, կազմը բավական լայն է։
Էրիկ Գրիգորյանը, սակայն, չցանկացավ պատասխանել հարցին՝ խումբն արդյոք կոռուպցիո՞ն, թե զուտ բնապահպանական հարցեր է քննելու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին