Թրամփը և Պուտինը պայմանավորվել են Կոսովոյի հարցի շուրջ
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը համաձայնեցրել են Կոսովոյի հարցի շուրջ իրենց դիրքորոշումները, գրում է «Ռաշա թդեյ»-ը՝ վկայակոչելով Gazeta Express-ին։
Նշվում է, որև Թրամփի վարչակազմը համաձայնել է այն բանի հետ, որ Կոսովոյի իշխանությունները պետք է իրենց տարածքի մի մասը տրամադրեն Սերբիային, իսկ վերջինս իր հերթին ճանաչի Կոսովոն։
Պարզաբանվում է, որ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Թրամփի նախկին խորհրդական Հերբերթ Մաքմաստերի հրաժարականից հետո վերջինիս տեղը զբաղեցրել է Ջոն Բոլթոնը, ով հայտնի է իր հակակոսովյան հայացքներով։