Արթուր Գևորգյանին խնդրել են վերադառնալ իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործկոմի նիստ:
Ֆեդերացիայից հայտնում են, որ նիստի ընթացքում գործկոմի անդամներն առաջարկել են իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին վերադառնալ իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը, որպեսզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններն ընթանան առավել պատշաճ մակարդակով:
Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է նաև ֆեդերացիայի համաժողովի ընթացքում ներկա չգտնված մարզադպրոցների ներկայացուցիչների՝ ֆեդերցիային անդամակցել-չանդամակցելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան