«Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը՝ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր կայանալու է «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացման առաջնախաղը: Բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։ Միայն Պարոնյան թատրոնում Արամաշոտ Պապայանի այս պիեսը բեմադրվել է երեք անգամ, Ե. Ղազանչյանինը չորրորդն է։
«Այս պիեսը մոտ հինգ տասնամյակ կերակում է հայ թատրոնը, խաղացվել է բոլոր պետական թատրոններում։ Հայաստանից դուրս էլ է խաղացվել»,- առաջնախաղից առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Երվանդ Ղազանչյանը։
«Գնա մեռի, արի սիրեմ» պիեսում շոշափվում է հոր հանդեպ զավակների անտարբերության թեման։
«Եթե հայրդ կամ մայրդ ծերանոցում է, սիրելի բարեկամ, հարամ է քո կերածը, հարամ է քո ապրածը, որովհետև նույն վիճակում դու պետք է հայտնվես»,- ասում է բեմադրիչ Ե. Ղազանչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան