Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
ԶԼՆ-ները հայտնում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի անհապաղ հոսպիտալացման մասին։ Գազետա.ռու-ն գրում է, որ համցանցում տարածվել էր Կոբզոնի հոսպտալացման մասին տեղեկատվություն, իսկ ակնատեսները լրագրողներին հայտնել էին մանրամասներ։
«Այսօր նրան սայլակով տարել են»,- starhit.ru փոխանցել է սեփական աղբյուրի խոսքը։
Արտիստի կինը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը, բայց մամուլի քարտուղարն ասել է, որ հիմա Կոբզոնն իրեն լավ չի զգում։ Նա նշել է, որ Ի. Կոբզոնը հիվանդ է, բայց արտառոց որևէ բան չկա։
80-ամյա Կոբզոնը վերջին տարիներին պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։