Իսպանիայի հարկային մարմինը տուգանել է Ռոնալդուին 19 միլիոն եվրոյով
Իսպանիայի հարկային մարմինները հաստատել են «Յուվենտուսի» հարձակվող, նախկինում «Ռեալի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ 19 միլիոն եվրոյի տուգանքը հարկերից խուսափելու գործով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Պորտուիգալացի ֆուտբոլիստը իսպանական հարկային մարմնի հետ համաձայնության էր եկել՝ նախատեսելով 19 միլիոն եվրոյի տուգանք և երկու տարի ազատազրկում։ Նշվում է, որ ֆուտբոլիստը պատիժը չի կրի բանտում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ֆուտբոլիստն արդեն Իսպանիայի հարկայիններին վճարել էր 13,5 միլիոն եվրո տուգանք այն բանից հետո, երբ խոստովանել էր հարկային 4 հանցագործության մեջ։
33-ամյա հարձակվողը հուլիսի 10-ին 112 միլիոն եվրոյով մադրիդյան «Ռեալից» տեղափոխվել էր թուրինյան «Յուվենտուս»։