Ազատամուտ գյուղի բյուջեի մասին նյութերն ուղարկվել են ոստիկանություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, նախարարության մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով Ազատամուտ համայնքի բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու վերաբերյալ գրությունը՝ կից ներկայացված փաստաթղթերով, նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից ուղարկել են ՀՀ Տավուշի մարզի դատախազություն, որտեղից այսօր ուղարկվել են ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան