Փայլան. «Պատանդների առուծախը մեր երկրի համար ամոթ է»
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշմանը։
Բրանսոնը մեղադրվում է «լրտեսություն անելու», ինչպես նաև «գյուլենական համայնքի» և PKK-ի հետ կապ ունենալու մեջ։ Նրան սպառնում է 35 տարվա ազատարկում։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը իր «Twitter»-ի էջում մասնավորապես գրել է.
«Հենց ԱՄՆ-ն սպառնաց տնտեսական Էմբարգոյով, հոգևորական Բրանսոնի նկատմամբ սահմանվեց տնային կալանք։ Մեր երկրի համար պատանդների առուծախն ամոթ է»։
ր Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ընթացող գործին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։
Հարակից հրապարակումներ`
- Փայլան. «Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»
- Դոնալդ Թրամփն ամոթանք է տվել Թուրքիային
- ԱՄՆ-ն Թուրքիային հորդորում է ազատ արձակել կալանավորված ամերիկացի հոգևորականին
- Թրամփ. Ես ավելի շատ լրտես եմ, քան Թուրքիայում դատվող հոգևորականը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան