
Ամառային զորակոչի ժամկետը կերկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որի համաձայն՝ նախատեսվում է 2018 թվականի ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 11-ը ներառյալ:
«Զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման ու փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականանցելու անհարժեշտությամբ», - ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը:
Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդում զորացրումների գործընթացի վրա, այն ենթակա է լինում ավարտին հասնել հուլիսի 31-ին:
Քվեարկության դրվելուց հետո որոշումն ընդունվեց։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին