«Բերդ»-ի ցուցադրությունը թարմացնելու, նոր ցուցանմուշներով ներկայանալու առաջարկություն է արվել
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը` տնօրենի տեղակալ Լիանա Գևորգյան, գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյան և գիտաշխատող Խորեն Գրիգորյան, «Բերդ» պատմամշակութային արգելոցում էր:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ նրանք կազմակերպության մասնաճյուղի ցուցասրահում ներկայացված և պահպանվող 790 թանգարանային առարկայի հաշվառման, գիտական նկարագրման, ծածկագրման աշխատանքներ են իրականացրել:
Սահմանամերձ գոտում գտնվող մշակութային օջախը հյուրընկալում է ոչ միայն տեղացիներին, այլև` օտարերկրացիներին: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը` աշխատանքային խումբը ցուցադրությունը թարմացնելու, նոր ցուցանմուշներով ներկայանալու առաջարկ է ներկայացրել տնօրինությանը:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի պա՛տոնական կայքից։