Բողոքի ակցիայի մասնակիցները վաղը քայլերթ կանեն դեպի առողջապահության նախարարություն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ մեկնարկած բողոքի ինքնաբուխ ակցիան ավարտվեց։
Ինչպես հավաքվածներին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, քանի որ Առողջապահության նապարար Արսեն Թորոսյանը նշնակաված ժամին չներկայացավ բողոքի ակցիայի վայր , ապա բուժանձնակազմի անդամները և բողոքի ակցիայի մյուս ներկայացուցիչները վաղը առավոտյան ժամը 10 ին կհավաքվեն նույն վայրում և քայլերթով կշարժվեն դեպի նախարարության շենք։
«Եթե նախարարական գլխարկը այդքան ծանր է, որ նա չներկայացավ այստեղ, ուրեմն՝ մենք կգնանք իր մոտ»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Նշենք որ բուժանձնակազմի ներկայացուցիչները ստորագրահվաք են կազմակերպել ի պաշտպանություն բուժհաստատության տնօրեն Արա Մինասյանի։ Եվ չնայած Ֆարմանյանի հնչեցրածին, որ ավարտվել է բողոքի ակցիան, մասնակիցները դեռևս չեն հեռանում, քննարկումներ ու ելույթներ են ունենում ինքնաբուխ։
Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լարված իրավիճակ էր, բողոքի ակցիա էին իրականացնում բուժաշխատողները՝ սպառնալով գործադուլ հայտարարել: Նրանք զայրացած են առողջապահության նախարարի որոշումից: Հիշեցնենք, Արսեն Թորոսյանը գրել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլայ Դալլաքյանը ժամանել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
- Բողոքի ակցիայի մասնակիցները նախարարին մինչև 8:30 ժամանակ տվեցին
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բողոքի ակցիա է՝ ընդդեմ Արա Մինասյանի ազատման