Մշակույթ 16:51 27/07/2018 Հայաստան

Երևանում քանդում են հուշարձան շենքի պատը՝ առևտրային օբյեկտի մուտք բացելու համար

Աբովյան 32 շենք բնակիչներն ահազանգում են, որ իրենց շենքը, որն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, վտանգված է։ Առանց բնակիչների համաձայնության, առաջին հարկի բնակիչներից մեկը ցանկանում է պատը քանդել ու առանձին մուտք բացել։

Աբովյան 32-ում 1934 թվականին Նուբար Փաշայի նվիրատվության շնորհիվ կառուցվել է մի շենք, որն եղել է Երևանի առաջին պետական շենքը, որի բնակարանները, ըստ բարերարի ցանկության, տրամադրվել են մշակույթի, գիտության և արվեստի ականավոր գործիչներին: Շենքում ապրել են Հայաստանի Գիտական վրիաբուժության հիմնադին պրոֆեսոր Համբարձում Քեչեկը, արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Սեդրակ Առաքելյանը, Հայաստանի ժողովրդական նկարչ Գաբրիել Գյուրջանը, հայ նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր, արվեստաբան Ռուբերն Դրամբյանը և այլոք։ Շենքի պատերին փակցված են հուշատախտակներ։

Panorama.am-ը ճարտարապետ Արսեն Կարապետյանից տեղեկացավ, որ շենքի ճակատի փոփոխություն է տեղի ունենում՝ դուռ են բացում։

«Ինչքան ես հասկացա, մեկ տարի առաջ մշակույթի նախարարությունը թույլ է տվել։ Զրուցել եմ նախարարության հետ, հիմա փորձում են գտնել հիմքերը, արդյոք օրինական էր ամեն ինչ արվել։ Բայց հաստատ հարևանները դիմումը չեն ստորագրել, միշտ միանշանակ դեմ են եղել, իսկ նման բաներ, նույնիսկ եթե հուշարձան չէ, առանց հարևանների հետ համաձայնեցնելու իրավունք չունեն ընդունել նույնիսկ դիմումի ձևով»,- ասաց նա։

Panorama.am-ը զրուցեց շենքի բնակիչներից Աշոտ Բալայանի հետ։

«Շենքն ունի երկու մուտք դեպի Աբովյան փողոց։ Առաջին հարկի բնակարաններից մեկը գնել են, փորձում են սարքել առևտրային նշանակության օբյեկտ։  Հաշվի առնելով, որ իրենք չունեն դեպի Աբովյան փողոց մուտք, փորձում են ընդհանուր մուտքի կողքի պատը ջարդել  ու առանձին մուտք  բացել։ Արդեն իսկ կտրել են պատը։

Արդեն կես տարի է պայքարում ենք։ Քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը, թաղապետարանը, ոստիկանությունը տեղյակ են։ Նախանցած շաբաթ կանխել էինք ոստիկանության օգնությամբ, այսօր առավոտ նորից սկսել են մեջից քանդել։ Հաշվի առնելով, որ միջից են աշխատում, մենք իրավունք չունենք ներխուժենք ու կանխենք։ Սղոցով մեջից կտրել, դուրս են եկել»,- պատմեց շենքի բնակիչը։

Նա նշեց, որ հարևանների համոզմամբ օրինական չէ շենքի պատի քանդումն ու մուտք բացելը։

«Փորձում ենք հասկանալ, թե իրենց ինչ թույլտվություն են տվել։ Մենք համոզված ենք, որ իրենց թույլտվություն են տվել ներքին աշխատանքների համար, բայց այլ բան են անում։  Մենք չենք կարողանում մի մարմին գտնել, որը կգա ու կստուգի պրոեկտի և կատարվող աշխատանքների համապատասխանությունը։ Իսկ մեզ ցույց չեն տալիս, թե իրենց ինչ թույլտվություն են տվել։  Քաղաքապետերանն ինչ որ պրոկետի թույլտվություն տվել է, մշակույթի  նախարարությունն ինչ որ պրոկետի համաձայնել է, բայց  մենք չգիտենք՝ ինչ է։

Բացի այդ, հասարակ բան կա, եթե դուռ են բացում, օգտագործելով ընդհանուր մուտքը, պետք է լինի բնակիչների թույլտվությունը։ Մենք չենք տվել այդ թույլտվությունը։ Լիովին վստահ ենք, որ չունեն այդ թույլտվությունը։

Կոպիտ ասած՝ կոռուպցիոն թեմա է, կամ էլ տարբեր մարմինների անհամաձայնություն է, ամեն մեկը չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնի, իսկ սեփականատերն էլ օգտվում է այդ վիճակից, օրենք  է խախտում ու առաջ գնում։

Մենք չգիտենք, թե ինչ են բացելու։ Վերցրել են բնակարան ու ուզում են սարքել ոչ բնակելի տարածք։ Ինչ պետք է սարքեն՝ կամ խանութ, կամ սրճարան կամ նման մի բան։ Համոզված ենք, որ մշակութային արժեք ունեցող շենքում առևտրային կետ բացելն անիմաստ է ու քաղաքին վնաս»,- ասաց Ա. Բալայանը։

Նրա խոսքով, մշակույթի նախարարությանը, քաղաքապետարանին, քաղաքաշինության կոմիտեին ուղղված նամակներն անպատասխան են մնացել։ Հոգնել են պետական մարմիններից, ցանկանում են մասնավոր փորձաքննություն անցկացնել ու պարզել, ինչ կարելի է, ինչ չի կարելի։

«Պետական մարմինները գալիս են, բանավոր ասում են չի կարելի, բայց երբ գրավոր  պետք է տան, ասում են՝  ինչ-որ բան թույլատրել են։ Մենք ինֆորմացիայի պակաս ունենք։ Չենք հասկանում՝ ինչ անենք։ Աննորմալ վիճակ է»,- նշեց շենքի բնակիչը։

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը վերջերս դիմել էր քաղաքացիներին՝ հուշարձանների ցուցակը ընդլայնելու համար:

Panorama.am -ի հարցին, թե՝ իսկ դա հաճոյանալու համար չէ՞, կտրուկ ժխտեցին: Այդ դեպքում ինչո՞ւ ցուցակում եղածը չի պահպանվում:

Լուսանկարները՝ Արսեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}