«Ժողովուրդ». «Միկմետալ»-ը ԲԵՑ-ից տրանսֆորմատոր գնե՞լ է, թե՞ ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե գողության դեպք են բացահայտել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում. գողացել էին մեծ արժողության տրանսֆորմատոր: Այս մասին նյութերն էլ վերահսկողական ծառայությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից. ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միմկետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: Մինչդեռ, տրանսֆորմատորի իրական արժեքը մոտ 400 մլն դրամ է եղել: «Միկմետալ» ընկերությունը, որը տրանսֆորմատորը գնել է որպես մետաղաջարդոն, հետագայում այն օգտագործել է արդեն որպես սարք: «Միկմետալ» ընկերությունից հերքեցին տրանսֆորմատոր գնելու լուրը: Իսկ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ասել է, որ գործից մանրամասներ չի կարող հայտնել, բայց և չի հերքել մեր պատմածը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները