Ոստիկանությունը մեկ օրում կաշառակերության 32 դեպք է բացահայտել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 85 դեպք։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության փոխանցմամբ, մասնավորապես բացահայտվել է կաշառակերության 32, մարմնական վնասվածք հասցնելու 16, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 12, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 4-ական, կողոպուտի 2, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Աղբյուրի փոխանցմամբ, նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում