Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Լենտա.ռու-ն գրում է, որ ռուս առաջնորդը հայտարարել է, որ Թրամփը տրամադրված է հետագա հանդիպումների։
«Ես նույնպես պատրաստ եմ»,- ասել է նա ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսում։
Պուտինի խոսքով, ԱՄՆ-ի հետ շփումները շարունակվում են, շուտով հնարավոր է բարձր մակարդակի հանդիպում։
«Նախագահ Թրամփի մեծ պլյուսն այն է, որ ձգտում է կատարել իր խոստումները, նախ և առաջ ընտրողներին տրված՝ ամերիկացիներին»,- հավելել է նախագահը։
Խոսելով Թրամփի հետ հանդիպման մասին, Պուտինն այն համարել է օգտակար։
«Ինչ վերաբերում է մեր հանդիպմանը, ապա այն, ես կարծում եմ, օգտակար էր»,- նշել է Վ. Պուտինը։
Հուլիսի 16-ին Հելսինկիում հանդիպել էին ՌԴ և ԱՄՆ նախագահները։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Տեղեկատվության և գրահրատարակչության կոմիտեի հաշվապահին ձերբակալել են Մոլդովայում
- Թրամփը և Պուտինը պայմանավորվել են Կոսովոյի հարցի շուրջ
- Բրիտանական ԶԼՄ-ները համեմատել են Պուտինի և Թրամփի ինքնաթիռները
- Մերկելը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը
- Պուտինն ու Թրամփը՝ մեկ դեմքով