Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում այլևս երրորդը չէ
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն, ըստ Bloomberg –ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում այլևս երրորդը չէ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա երրորդ տեղից իջել է վեցերորդը՝ կորցնելով գրեթե 17 միլիարդ դոլար իր ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ նվազման պատճառով։
Ավելի վաղ նրա կարողությունը գնահատվում էր 86,5 միլիարդ դոլար, այժմ այն կազմում է 70,6 միլիարդ։
Հարուսը մարդկանց վարկանշային ցուցակում նա զիջել է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթին, ֆրանսիական Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Առնո Բեռնարին և իսպանական Inditex ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգեին։
Ֆեյսբուքի բաժնետոմսերի գինը նվազել է առաջին կիսամյակի զեկույցի հրապարակումից հետո, որում վերլուծաբանները բացասական կանխատեսումներ են արել։ Ընկերության կորուստը կազմել է շուրջ 130 միլիարդ դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Ցուկերբերգը կորցրել է շուրջ 17 միլիարդ դոլար
- Ցուկերբերգն առաջիկա կես տարում կվաճառի մինչև 75 միլիոն դոլարի Ֆեյսբուքի բաժնետոմս
- Ամենաառատաձեռն բարեգործները Ցուկերբերգն ու իր կինն են