«Փաստ». Հնարավոր է՝ Դաշնակցությունը ևս չմասնակցի ավագանու ընտրություններին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ամենածանր վիճակում հայտնվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Իշխանափոխության փուլում դուրս գալով կոալիցիայից, իսկ ավելի ստույգ՝ ուղղակի հրաժարվելով ՀՀԿ–ից՝ կուսակցությունում հույս ունեին չմնալ ՀՀԿ–ի փլատակների տակ և էապես բարձրացնել վարկանիշը մինչև խորհրդարանական ընտրություններ: Սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակումը խառնել են նրանց պլանները:
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՅԴ-ականները թեթև փորձեր են արել՝ հասկանալու Նիկոլ Փաշինյանի մտադրությունները՝ սեպտեմբերյան ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առումով, սակայն շատ շուտ հասկացել են, որ դա փաստացի անհնարին է, քանի որ նույնիսկ «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հարցը լուծված չէ: Արդյունքում դաշնակցականները գրեթե ամենօրյա ռեժիմով ինտենսիվ քննարկումներ են կազմակերպում՝ հասկանալու իրենց անելիքները:
Կուսակցության մեր աղբյուրները պնդում են, որ ՀՅԴ «վերնախավի» մեծ մասը հակված է այս ընտրություններին ընդհանրապես չմասնակցել, որպեսզի հանկարծ ու խայտառակ չլինեն՝ չհաղթահարելով անցողիկ շեմը: Դա կարող է վերջնական ծանր հարված լինել կուսակցության համար: Այդ իսկ պատճառով, չի բացառվում, որ իրոք առաջիկա օրերին ՀՅԴ–ն վերջնական որոշում կայացնի ոչ միայն չմասնակցել ընտրություններին, այլև չսատարել որևէ այլ ուժի՝ շարունակելով պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին