Հայտարարվել է բաց մրցույթ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։
ԿԳՆ-ից մանրամասնում են, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1)գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,
2)առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,
3)ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) գունավոր լուսանկար,
4) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթուղթ,
5) թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն (CV),
6) զինվորական գրքույկի կամ զինապարտության մասին փաստաթղթի պատճենը,
7) գիտական աստիճանի վկայականի պատճենը,
8) հրատարակված գիտական աշխատությունների ցանկ,
9) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի զարգացման տեսլականը /առավելագույնը 1500 բառի շրջանակում/:
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ. վերջիններս դիմողին կվերադարձվեն համեմատվելուց հետո:
Մրցույթին մասնակցելու դիմումներն ու փաստաթղթերը /բնօրինակներով/ 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 1100-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի շենքում:
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ հավակնում ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնին. Դեմոյան
- Դեմոյանը ևս կարող է դիմել և մասնակցել. փոխնախարար
- Դեմոյան. Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք
- ԿԳ նախարար. Պարոն Դեմոյանը փորձում է շուոներ սարքել
- Հայկ Դեմոյանն ահազանգում է ԿԳ նախարարի ու նրա տեղակալի իր աշխատասենյակ ներխուժման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները