Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը:
Նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ ՀՀ երկորրդ նախագահի շահերը դատարանում պաշտպանում են Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակայնն ու արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում ու վենդետա է իրականացվում, մեղադրանքը համարում է շինծու, իրականությունից կտրված: Իսկ նրա փաստաբանները համարում են, որ քննչական մարմինը հապճեպություն է ցուցաբերում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյան. Քննչական մարմնի կողմից հապճեպություն եմ տեսնում
- Ռոբերտ Քոչարյան. Փորձում են կասեցնել իմ մասնակցությունը ապագա ընտրություններին
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
- ՀՔԾ-ում սպասում են Ռոբերտ Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան