Ցուցակներում պետք է ընդգրկվեն ԱԺ-ում աշխատելու ունակ կանայք. Նաիրա Զոհրաբյան
«Խորհրդարանում կանանց քվոտավորման հետ կապված 2 մոդել է առաջարկվում՝ բարձրացնել մինչև 30 տոկոս, և կա նաև առաջարկ 60/40-ի: Սա քննարկենք, և բնական է, որ մյուս տարբերակն էլ այն է, որ մնա այն, ինչպես արդեն կա»,- այսօր խորհրդարանում ԸՕ բարեփոխումներ շուրջ քննարկումների ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ հանձնաժողովն այս հարցն արդեն քննարկել է:
«Մեր պայմանավորվածությունն հետևյալն էր, որ այս փուլում կարող ենք գործադրել այն քվոտան, որը նախատեսված էր 2022 թվականից սկսած: Միաժամանակ այս փուլում քվոտան դրանից շատ ավելացնելը կլինի շատ արհեստական, որովհետև քվոտան պետք է ավելացնենք քայլ առ քայլ՝ խթանելով սեռերի հավասար մասնակցությունը քաղաքական կյանքին: Ուստի առաջարկության էությունն այն էր, որ եթե մենք ամրագրենք այն քվոտան, որը նախատեսված է եղել 2022 թվականից, մենք կարող ենք հաջորդ հերթական ընտրության համար սահմանել ավելի բարձր քվոտա՝ ցույց տալով, թե ինչ զարգացման ուղիով ենք գնում»,- ասավ նա։
Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե ի վերջո ընտրությունները կայանան փակ համամասնական ցուցակներով, ապա այդ պարագայում, անկախ ամենից, քվոտան արդեն իսկ բարձարանալու է. «Ինչու, որովհետև քվոտայի երաշխիքը, որը մենք ամրագրել էինք ԸՕ-ում, միանշանակորեն տարածվում էր համապետական ցուցակի վրա»,- շարունակեց Հարությունյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ինքը, որպես կին քաղաքական գործիչ, կողմ է կանանց քվոտաների ավելացմանը: Նա վիճակագրություն ներկայացրեց, որի համաձայն, այն խորհրդարաններում, որտեղ կանանց ներկայությունը 5 տոկոսով ավելանում է, կոնֆլիկտների օգնությամբ հարցերը լուծելու ճանապարհը 5 տոկոսով նվազում է:
«Բայց գալիս ենք մեկ այլ կարևոր խնդրի՝ արդյոք պատրաստ են քաղաքական կուսակցություններն իրենց ցուցակում ներառել այնպիսի կանանց, որոնք ունակ են խորհրդարանում աշխատելու: Եթե միայն քանակի խնդիր ենք լուծելու և չենք լուծելու որակի խնդիր, ապա խորհրդարանում հայտնվելու են կանայք, որոնք տանջվում են խորհրդարանում, կներեք, բայց բառիս բուն իմաստով տանջամահ են լինում...»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, ինքը չւ ընդունում պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը։
Ինչ վերաբերում է ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանին, ապա վերջինս համաձայնեց Նաիրա Զոհրաբյանի այն մտքի հետ, որ չի կարելի խնդիրը զուտ քանակական առումով լուծել: «Եթե խոսում ենք որակական առումների մասին, ով ասաց, որ տղամարդ պատգամավորների մեծամասնությունը խորհրդարանում որակյալ օրենսդրական գործունեություն է ծավալում: Կարծում եմ՝ ցանկացած քայլ, որը մենք օրենքի մեջ ամրագրում ենք, չպետք է զուտ ձևական նպատակ հետապնդի: Այսինքն՝ քվոտավորմանը պետք է նայել պարոն Հարությունյանի տրամաբանության ներքո: Ամեն դեպքում, այն ձևակերպումը, որը կար, այսինքն՝ հաջորդ ընտրություններին քվոտավորումը 1/4 -ից իջեցնել 1/3-րդ, կարող էր մնալ ուժի մեջ: Խնդիրը որակի, ոչ թե քանակի մեջ է։ Քաղաքական ուժերն իրենք պետք է շահագրգիռ լինեն, որ պատգամավորական կորպուսը, որը բերում են, խորհրդարանական արդյունավետ գործունեություն ծավալի»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի կարծիքով էլ, հաշվի առնելով մեր իրականությունը՝ պետք է փաստել, որ կանանց համար շատ դժվար է մասնակցել բոլոր պրոցեսներին՝ քարոզարշավ, ընտրություններ և այլն, որովհետև այդ ամբողջ գործընթացը ենթադրում է որոշակի ռեսուրս՝ ժամանակ, էներգիա, ֆինանսներ, հնարային աջակցություն, որոնք կանայք հաճախ չունեն թեկուզ միայն տան գործերով զբաղվելու պատճառով։
«Կարծում եմ՝ բոլոր կուսակցություններում էլ կանայք քիչ են, և կուսակցությունները պետք է ջանք գործադրեն, որպեզսզի կանանց ներգրավելու համար պայմաններ ստեղծեն: Ամեն դեպքում, իրավիճակը փոխվել է այնպես, որ, եթե նախկինում կանայք մտավախություն ունեին, որ տարածքային ցուցակներով նրանք չեն կարողանալու ձայներ ստանալ, հիմա համամասնական ցուցակում ընդգրկվելով՝ կարծում եմ, կանայք շատ ավելիի պատրաստ կլինեն: Ես կողմ եմ, որ լինի 60/40 հարաբերակցությունը, սա իմ անձնական տեսակետն է»,- նշեց կին պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան