Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար բացվել է նորացված սպասարկման գրասենյակ
Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար արդեն գործում է նորացված «Beeline Բիզնես» գրասենյակը։ Այն գործում է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա 4 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի 2-րդ հարկում։
Ընկերությունից հայտնում են, որ կորպորատիվ հաճախորդները կարող են այցելել գրասենյակ աշխատանքային օրերին 10։00-ից մինչև 19։00-ն սպասարկման հետ կապված ցանկացած հարցով՝ ստանալ խորհրդատվություն, տեղեկանալ նոր ծառայությունների և առաջարկների մասին, կնքել պայմանագրեր և իրականացնել այլ գործարքներ։
Beeline-ը տեղեկացնում է նաև կորպորատիվ հաճախորդների համար 8300 շուրջօրյա հեռախոսահամարի գործարկման մասին՝ ինտերնետ ու VPN ծառայությունների սպասարկման համար։
«Կորպորատիվ հաճախորդները մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում և այսօր մենք ուրախ ենք նրանց նոր մակարդակի սպասարկում առաջարկել։ Այժմ նրանք կարող են ընտրել իրենց համար ամենահարմար սպասարկման ձևը՝ առցանց, հեռախոսով կամ գրասենյակ այցելելով։ Մենք ինքներս լինելով բիզնես ընկերություն՝ հասկանում ենք, թե ինչ պահանջներ կարող են ունենալ ընկերությունները սպասարկման վերաբերյալ, և մշտապես ձգտելու ենք մեր հաճախորդներին առաջարկել ամենապարզ և արդյունավետ լուծումները», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ այս տարվա մայիսից ընկերության կայքում կորպորատիվ հաճախորդների համար գործում է www.b2b.beeline.am բաժինը, ուր տեղադրված են տեղեկություններ կորպորատիվ հաճախորդների համար, գործում է բարելավված «Անձնական գրասենյակը»՝ հաշվի կառավարման նոր հարմարավետ գործիքներով և առցանց սպասարկման հնարավորությամբ։ Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.beeline.am կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի Summer Business School 2018-ը
- Beeline-ի ՏՏ տնօրենը հանդիպել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասնակիցներին
- Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը
- Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար
- Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին