Mastercard-ի կողմից կազմակերպված “Innovation award” ֆորումում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Առաջին անhպում քարտերը Հայաստանում» անվանակարգում
Տեղի է ունեցել MasterCard միջազգային վճարային համակարգի կողմից կազմակերպված “Innovation award” ֆորումը, որի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայության հաղորդմամբ, 2017 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի շուկայում մեկնարկեց MasterCard PayPass անհպում քարտերի թողարկումն ու սպասարկումը, ինչի շնորհիվ անկանխիկ վճարումը հնարավոր է կատարել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի առևտրային և սպասարկման կետերի Pay Pass (ալիք) լոգոտիպով տերմինալին ընդամենը մեկ հպման միջոցով:
Ըստ աղբյուրի, PayPass անհպում վճարումների տեխնոլոգիան քարտային վճարումենրի իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի և ապահով եղանականերից է: MasterCard PayPass անհպում քարտերի առավելություններն են.
• Անվտանգություն` վճարումն իրականացնելու համար կարիք չկա քարտը փոխանցել գանձապահին, այսինքն քարտապանը ամբողջությամբ վերահսկում եք վճարման գործընթացը` այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր զեղծարարության ռիսկը:
• Հարմարավետություն` անհպում քարտով վճարումներ կատարելը շատ հեշտ է` ընդամենը պետք է քարտը մոտեցնել POS-տերմինալին, որն ունի առանց շփման քարտի ընթերցման տեխնոլոգիայի հնարավորություն, և վճարումը մեկ վայրկյանում կիրականացվի:
• Արագություն` վճարումներն իրականացվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, իսկ 10 000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների համար չի պահանջվում PIN կոդի մուտքագրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard միջազգային վճարային համակարգի համագործակցությունն ունի արդեն 7 տարվա պատմություն, որոնց ընթացքում տարեցտարի այն կրել է առավել շահավետ և արդյունավետ բնույթ երկու գործընկերների համար: Գործարկվել են մի շարք պրոդուկտներ, ծառայություններ և ակցիաներ, որոնք ուղղված են սպասարկման որակի, հաճախորդների հարմարավետության և շահավետության բարձրացմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով դրամական փոխանցումների ուղարկումն ու վճարումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաղորդագրությունը՝ վարկային միջնորդ կազմակերպությունների վերաբերյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը գործարկում են #երբշահումես ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին