Պաշտոնական. Բուլղարիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքից Երևան վերադառնալուց հետո շարունակում է համալրվել նոր խաղացողներով: Ակումբի լրատվության բաժինը հայտնում է, որ թիմին է միացել 29-ամյա բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը:
Իվայլոն կարիերան սկսել է Սոֆիայի «ԲԿՄԱ» ակումբում, այնուհետև հանդես է եկել մի շարք այլ անվանի բուլղարական Բարձրագույն խմբի ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Սոֆիայի «Սլավիայի» կազմում:
Նախորդ մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի և դարձել է 13 գոլի հեղինակ: 2017 թ.-ից Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է: Հիշեցնենք, որ այժմ «Արարատ-Արմենիան» շարունակում է մարզումներ անցկացնել ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան