ԸՕ-ի հետ կապված առաջարկները երեքշաբթի կարող են ուղարկվել Կառավարություն. Դավիթ Հարությունյան
Եթե ԱԺ խորհրդարանական ուժերից առաջարկներ այս ընթացքում չլինեն, երեքշաբթի խորհրդարանն Ընտրական օրենսգքի բարեփոխումների շուրջ առաջարկությունները գրավոր տեսքով կուղարկի Կառավարության համապատասխան հանձնաժողովին: Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումներ ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Առաջարկության էությունը հետևյալն է՝ Երևան և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը՝ ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձևով հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար:
Երկրորդ, ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացել նաև իրենց առաջարկած Կառավարության կառուցվածքն ու կազմը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձևով:
ԿԸՀ-ն էլ ստացված նյութերը տեղադրում է կայքում՝ ներկայացվելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտ, սակայն ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը»,- ասաց նա:
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ է առաջարկին։ Առաջարկին կողմ լինելու մասին հայտարարեց նաև ՀՅԴ-ն։
Այնուհետև Դավիթ Հարությունյանն հանձնաժողովի անդամներին առաջարկեց աշխատանքային հետևյալ ձևաչափը՝ խորհրդարանական ուժերի առաջարկները ներկայացնելուց հետո կառավարության աշխատանքային խմբին պետք է որոշակի ժամանակ տալ՝ ծանոթանալու ու քննարկելու դրանք, ինչից հետ Կառավարության աշխատանքային խմբի անդամները պետք է հրավիրեն խորհրդարան։ Հենց այդ ժամանակ էլ կքննարկվեն ԱԺ առաջարկությունների առնչությամբ Կառավարության տեսակետերը։
«Ես չեմ բացառում, որ որոշ առաջարկներ, որոնք բավականին ընդհանուր են ձևակերպված, պահանջեն օրենսդրական առաջարկություններ, այսինքն՝ օրենքի տեսքին համապատասխան լինեն»,- նշեց ՀՀԿ մներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան