Վարշավայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Վարշավայում ցուցարարները և իրավապահները միմյանց դեմ գազ են օգտագործել: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, բողոքի ակցիաները կապված են Լեհաստանում դատական համակարգի փոփոխությունների հետ: Ոստիկանության տվյալներով, իրավապահները համարել են, որ ցուցարարները վտանգ են սպառնում և արցունքաբեր գազ են կիրառել: Ոստիկանները նաև նշել են, որ ամբոխի կողմից ևս արցունքաբեր գազ է բաց թողնվել:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ասել էր, որ կառույցը գործընթաց է սկսել Լեհաստանի դեմ՝ նպատակ ունենալով վերացնել իրավական ոլորտի խախտումները: Խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնք կապված են Գերագույն դատարանի մասին նոր օրենքի հետ: