Մենք պարտավոր ենք բոլորի համար երաշխավորել և ապահովել արդար դատաքննության իրավունքը. Արտակ Զեյնալյան
«Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից»,- «Ամերիկայի Ձայնին» ասել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատավարություն Հայաստանում։
Նա նշել է, որ իրենք պարտավոր են բոլորի համար երաշխավորել և ապահովել արդար դատաքննության իրավունքը՝ իր բոլոր էլեմենտներով ու բաղադրատարրերով։
Հարցին, թե Ռ. Քոչարյանը խոսելով ՍԴ որոշման մասին, ասաց, որ այս դեպքում այն պետք է չեղյալ համարել, ինչպե՞ս կարձագանքեք, նախարարն ասաց. «Սահմանադրական դատարանի որոշումը չէր վերաբերվում կոնկրետ այն մեղադրանքին, որ առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին: Դա վերաբերում էր ընտրության արդյունքներին։ Սահմանադրական դատարանի որոշմամբ դեպքերին գնահատական չի տրվել»։
Ա. Զեյնալյանը նաև ասաց, որ չի հետևում վերաբացված «Մարտի 1-ի» գործի ընթացքին, իր ենթակայության տակ չէ, տեղյակ է այնքան, որքան հրապարակվում է մամուլում։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյան. Փորձում են կասեցնել իմ մասնակցությունը ապագա ընտրություններին
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
- Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
- ՀՔԾ-ում սպասում են Ռոբերտ Քոչարյանին
- ՀՔԾ պետը չի կոնկրետացնում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին