Մարադոնան ամուսնանալու է իր 28-ամյա ընկերուհու հետ
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ամուսնանալու է իր ընկերուհու՝ Ռոսիո Օլիվեի հետ։
Գազետա.ռու-ն, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ 57-ամյա Մարադոնան առաջարկություն է արել իր սիրելիին նրա 28-ամյակի առիթով։
Նշվում է, որ Մարադոնան և Օլիվեն պատրաստվում էին ամուսնանալ 2014 թվականին, բայց զույգը բաժանվել էր այն պատճառով, որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդն աղջկան մեղադրել էր գողության մեջ, իսկ նա Մարադոնային՝ ծեծելու։
Հարակից հրապարակումներ`
- ՖԻՖԱ-ն դատապարտել է Մարադոնայի վարքագիծը
- ՖԻՖԱ-ն դադարեցրեց համագործակցությունը Մարադոնայի հետ
- Ինֆանտինոն հանդիպել է իրեն հրապարակավ քննադատող Մարադոնայի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան