Մեդվեդև. ԵՏՄ անդամները հաջողությամբ զարգանում են, կայուն աճում է առևտրաշրջանառությունը
Այս տարվա առաջին եռամսյակում ԵԱՏՄ ներքին առևտուրն աճել է 16,4 տոկոսով, իսկ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը՝ 24 տոկսով։ Նման տվյալներ հրապարակել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում: Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ հինգ երկրները հաջող կերպով զարգանում են, կայուն աճում է նաև առևտրաշրջանառությունը: Մեդվեդևը նշեց, որ Մոլդովան ստացել է դիտորդի կարգավիճակ:
ՌԴ կառավարության ղեկավարն ասել է, որ նախորդ տարի ընդհանուր շուկայում աճել է մետաղի, քիմիական արդյունաբերության մատակարարումների ծավալը:
«Առաջնային ուշադրություն է դարձվում ազգային կարգավորումներին, քննարկվել են միության տարածքում նավթի, նավթամթերքի, բնական գազի ընդհանուր շուկաների ձևավորման հարցեր»,-նշել է նա՝ ավելացնելով, որ պետք է ապահովել ոչ խտրական պայմաններ,վերացնել ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտները:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի ԵՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցությանը
- Քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
- Հակահեղափոխություն չի լինելու. ՀՀ վարչապետը երաշխավորել է Պետերբուրգի հայ գործարարներին
- Մեկնարկեց Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում