Տնտեսություն 16:59 27/07/2018 Հայաստան

Փաշինյան. Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի ԵՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցությանը

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։

Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր: Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության և արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով:   

«Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում:

Հայաստանի կառավարության ղեկավարը կարճ անդրադարձել է այսօրվա նիստի որոշ հարցերին: Նա ընդգծել է, որ թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար:

«Այս ուղղությամբ համատեղ ջանքերը կոչված են ապահովել կառավարման պետական համակարգի արդյունավետ կենսագործունեությունը, պետական ծառայությունների տրամադրման նոր մակարդակ, ինչը, վերջնական արդյունքում, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ Միության շրջանակներում հայտարարված չորս ազատության աստիճաններին հասնելու համար»,-ասել է Փաշինյանը:

Այս համատեքստում նա խիստ օգտակար է  համարել անդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին: 

«Օրինակ, Հայաստանում արդեն ձևավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը,  միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն»,-իր ելույթում ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով այս տարվա հոկտեմբերի 22-24-ը Երևանում նախատեսված «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքներին, շրջանակում, որը կայանալու է Երևանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, Փաշինյանը նշել է, որ նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին մոտ հասնում է 300-ի:

«Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլև փոխգործակցության ավանդական ուղղությունները: Առաջին հերթին դրանք այն ուղղություններն են, որոնցով պետք է դուրս գալ միասնական շուկաներ:
Կարծում ենք, որ գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար»,-ասել է նա:

Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման առումով կառավարության ղեկավարը նշել է, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի:
«Դրա հետ կապված կարևոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձևավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները»,-ասել է Հայաստանի վարչապետը:
Ելույթի վերջում նա հույս է հայտնել, որ  ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵԱՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետևողական զարգացմանը:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:09
Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կրկին կգիշերեն Եռաբլուրում
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ , մենք նորից...
Աղբյուր` Panorama.am
22:54
«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը»...
Աղբյուր` Panorama.am
22:40
Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիային
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաղթեց Մոնղոլիայի թիմին։ Լիլիթ...
Աղբյուր` Panorama.am
22:34
Օդանավակայանում վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև. Ոստիկանություն
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Սեպտեմբերի 18-իn, ժամը 16:15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աղոթեք նրանց հոգու հանգստության համար... Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
22:12
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց. Զախարովան՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններն, թե իբր Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
21:17
ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել
«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
21:09
Քանի տարի էլ անցնի՝ միևնույն է Արցախից հայի շունչը, էներգետիկան, հայկական հետքն ու ոգին չեն վերանալու. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:53
Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Զաքարյան
ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է․ «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ռադիոընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում․ Խումարյան
Հանրային ռադիոյի նածկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է․ «Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արցախի էթնիկ զտումը` հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության
«Գարդման- Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում  անդրադարձել է Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց...
Աղբյուր` Panorama.am
19:58
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության ու բազում մարդկանց թուլակամության ու այլ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Հեզբոլլահ» շարժումը խոստացել է պատասխան հարված տալ Իսրայելին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կպատասխանի Իսրայելին՝ Լիբանանում կապի սարքերը խափանելու համար, ասել է շարժման գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր էջում գրել է․ «Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։ Ես խնդրանք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Սերգեյ Կոպիրկինն ու Ժաննա Անդրեասյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր գլխավորած պատվիրակության հետ  այսօր ՀՀ ԿԳՄՍՆ է այցելել է, հանդիպել է Ժաննա...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՀՀ-ում կբացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն
 Երևանում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․Ֆիդան
 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հարցերին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զատուլին. Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լիբանանում տեղի ունեցած միջադեպերից հետո Թուրքիայի ՊՆ-ն ստուգում է կապի համակարգերի անվտանգությունը
Լիբանանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր կապի համակարգերի անվտանգության լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}