Խաչատուրովը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը
Պաշտպանության նախկին փոխնախարար, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովը չի ընդունում հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքը: Այդ մասին նա հայտարարեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Նույն դատարանում այս պահին քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Խաչատուրովն այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Նա երեկ հարցաքննվել է որպես վկա:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
- Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
- Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության. ՀՔԾ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան