ԳՆ. Արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68 տոկոսով
Հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 և մթերվել 12 837 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նման տվյալներ է հրապաարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8%-ով, մթերման ծավալները՝ շուրջ 2 251 տոննայով կամ 21.3%-ով։
«Հարկ է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է շուրջ 50 258 տոննա ծիրան, ինչը նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցում է 21 784 տոննայով կամ շուրջ 76.5%-ով»,-նշում են նախարարությունից:
Ըստ աղբյուրի, հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 104 318 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան